ARM | RUS | ENG
Գլխավոր Ընկերության մասին Ծառայություններ Հաշվետվություններ Ֆինանսական Հաշտարար Օրենսդրություն Հարցեր Մեր հասցեն
 

Ընկերության մասին

Լոնդոն-Երևան հիմնադրվել և գրանցվել է Հայաստանում 1998թ.: Ապահովագրական գործունեություն Ընկերությունն իրականացնում է 2000թ. փետրվարից:

Ներկայումս Լոնդոն-Երևանը տրամադրում է բազմաբնույթ ապահովագրական ծառայություններ՝ համաձայն “Ոչ Կյանքի” ապահովագրության և վերաապահովագրության լիցենզիաների.

  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Ավտոմեքենաների ապահովագրություն,
  • Բեռնափոխադրումների ապահովագրություն,
  • Առևտրային գույքի ապահովագրություն,
  • Բնակելի տարածքների գույքային ապահովագրություն,
  • Կապալառուների բոլոր ռիսկերից ապահովագրություն,
  • Պատասխանատվության ապահովագրություն`
    • Գործատուի պատասխանատվության ապահովագրություն,
    • Հասարակական պատասխանատվության ապահովագրություն,
    • Արտադրանքի պատասխանատվության ապահովագրություն,
    • Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն,
    • Տնօրենների և ծառայողների պատասխանատվության ապահովագրություն,
    • Համախմբված պատասխանատվության ապահովագրություն,
  • Բանկային ռիսկերի ապահովագրություն,
  • Ճանապարհորդության ընթացքում բժշկական աջակցության ապահովագրություն:

Լոնդոն-Երևանi կանոնադրական կապիտալը կազմում է 575 մլն. դրամ:
Լոնդոն-Երևանi անձնակազմը բաղկացած է 35 աշխատողներից:
Լոնդոն-Երևանում ներդրվել և կիրառվում է ժամանակակից պահանջներին և սկզբունքներին համապատասխան կորպորատիվ ղեկավարման համակարգ:

Ապահովագրական շուկայում գործունեության ընթացքում Լոնդոն-Երևանը իրեն դրսևորել է որպես առավել կայուն և դինամիկ աճող միավոր։ Դա բացատրվում է ստորև բերված կարևորագույն ցուցանիշներով՝  

- 2003թ. սկսած հավաքագրած ապահովագրավճարների ցուցանիշով Լոնդոն-Երևանը գտնվում է ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների առաջին եռյակում,
 
- Լոնդոն-Երևանի ղեկավարությունը գրեթե անփոփոխ է սկսած 2000թ.` բացառությամբ ընկերության կառուցվածքային զարգացման հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների,

- Դրամական հոսքերի, ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերլուծությունը ցույց է տալիս վերջիններիս մշտական աճն ընկերության ակտիվների մեծացման ուղղությամբ,

Լոնդոն-Երևանի հիմնադիր և բաժնեմասերի 100% սեփականատեր է հանդիսանում “Լոնդոնգեյթ” («Londongate») Բրիտանական խումբը, որի մեջ ներառված են 12 ընկերություններ, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը Մեծ Բրիտանիայում, Արևելյան Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Աֆրիկայում:

Գործունեության ընթացքում ձեռք բերած համբավի շնորհիվ Լլոյդսի որոշ Անդերայթերներ և միջազգային ապահովագրական շուկայի որոշ խոշոր մասնակիցներ Լոնդոն-Երևանին բացառիկ իրավունք և հնարավորություն են տվել իրենց անունից իրականացնել ռիսկերի անդերայթինգ:

Լոնդոն-Երևանի ռազմավարությունն է եղել և այժմ էլ հանդիսանում է իր վրա վերցված բոլոր ապահովագրական պարտավորությունների վերաապահովագրությունը` պորտֆելի առավելագույն պաշտպանվածության ապահովման, Լոնդոն-Երևանի նկատմամբ հաճախորդների վստահության և ծառայությունների գրավչության բարձրացման նպատակով:

Վերջին տարվա ընթացքում, հաշվի առնելով բարձր իրացվելի ակտիվների աճը, երկարաժամկետ կտրվածքով եկամուտն ավելացնելու նպատակով Լոնդոն-Երևանը սկսել է աստիճանաբար ավելացնել պարտավորությունների սեփական պահումը: 

Ստորև բերվում է այն վերաապահովագրողների ցանկը, որոնց հետ համագործակցում է Լոնդոն-Երևանը:

Լոնդոն-Երևանի հաճախորդներ են հանդիսանում արտադրության, ծառայությունների տարբեր ոլորտների և բնագավառների ներկայացուցիչներ, բանկեր, առևտրային կազմակերպություններ, սուպերմարկետների ցանցեր, որոնցից շատերն առաջատար տեղ են զբաղեցնում իրենց գործունեության համապատասխան բնագավառներում: Լոնդոն-Երևանի ծառայություններից նաև օգտվում են ոչ կոմերցիոն, հասարակական և ոչ պետական կազմակերպություններ, դեսպանատներ, ինչպես նաև օտարերկրյա և ՀՀ քաղաքացիներ:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2008թ.-ի արդյունքներով ապահովագրավճարների հավաքագրման ծավալով ընկերությունը
ՀՀ ապահովագրական շուկայում զբաղեցրել է երրորդ տեղը:


  Կապ

ՀՀ, 0009, ք. Երևան, Տերյան 105/1,
ՑԻՏԱԴԵԼ Բիզնես-Կենտրոն
Հեռ`+374 10 542557; 541650;
Ֆաքս`+374 10 542558
admin@london-yerevan.com

2009 London-Yerevan Co.
All rights reserved.
Օգտագործման պայմանները

Գլխավոր Ընկերության մասին Ծառայություններ Հաշվետվություններ Ֆինանսական Հաշտարար Օրենսդրություն Հարցեր Մեր հասցեն