Ավտոմեքենաների ապահովագրությունն ամենալայն տարածում ունեցող ապահովագրատեսակներից է: Սա վերաբերվում է ոչ միայն մասնավոր անձանց, այլև ձեռնարկություններին, որոնց գերակշռող մասը ենթակա են ավտոտրանսպորտային միջոցների ռիսկերի ազդեցության:Լոնդոն-Երևանի Ավտոմեքենաների ապահովագրության վկայագիրը կպաշտպանի Ձեզ ամենառիսկային փոխադրամիջոցի հետ կապված հնարավոր կորուստներից: ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ Նյութական վնասներ - Ապահովագրված ավտոմեքենայի մասնակի վնաս կամ ամբողջովին կորուստ ավտովթարի, հրդեհի, պայթյունի, երրորդ անձանց անօրինական գործողությունների, տարերային աղետների և այլ պատահարների հետևանքով:
- Ապահովագրված ավտոմեքենայի գողություն:
Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվություն - Ապահովագրված ավտոմեքենայի շահագործման հետևանքով այլ անձանց գույքին (ավտոմեքենա, տուն և այլն), առողջությանը և կյանքին պատճառած վնասներ:Այս ապահովագրատեսակը շատ երկրներում օրենքի ուժով կրում է պարտադիր բնույթ:
Դժբախտ պատահարներ - Ավտովթարի հետևանքով ապահովագրված ավտոմեքենայի վարորդի և/կամ ուղևորների կյանքին և առողջությանը պատճառված վնասներ:
ԱՅԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ի լրումն նյութական փոխհատուցման Լոնդոն-Երևանի Ավտոմեքենաների ապահովագրության վկայագիրը կազատի հոգսերից, որ կարող են ի հայտ գալ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) արդյունքում, ներառելով սակայն չսահմանափակվելով հետևյալը` - Լոնդոն-Երևանի մասնագետները ՃՏՊ-ների դեպքում Ձեզ կտրամադրեն խորհրդատվություն բոլոր անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ,
- ելնելով Ապահովադրի ցանկությունից Լոնդոն-Երևանը կստանձնի վերանորոգում իրականացնող կազմակերպությունների և անձանց հետ, ինչպես նաև պատահարում ներգրավված այլ անձանց հետ Ապահովադրի անունից բանակցելու հոգսերը,
- ելնելով Ապահովադրի ցանկությունից հնարավորին սեղմ ժամկետներում մեզ հետ արդեն երկար տարիներ համագործակցող որակյալ մասնագետները կվերանորոգեն վնասված մեքենան:
- Լոնդոն-Երևանը կկազմակերպի ապահովագրված ավտոմեքենայի վթարային տեղափոխումը վթարի վայրից,
- Անհրաժեշտության դեպքում Լոնդոն-Երևանը կապահովի ամբողջական իրավական պաշտպանություն:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ - ՃՏՊ-ների դեպքում ապահովագրությունը կգործի միայն այն դեպքում, երբ պատահարի ժամանակ մեքենան վարող անձը նախապես նշված է եղել ապահովագրության Վկայագրում որպես լիազորված վարորդ:Նման խնդիրներից խուսափելու համար ապահովագրության վկայագիր ձեռք բերելիս պետք է տրամադրվեն բոլոր հնարավոր վարորդների տվյալները:
- ՃՏՊ-ների դեպքում ապահովագրությունը կգործի անկախ այն հանգամանքից պատահարն առաջացել է Ապահովադրի կամ ապահովագրության Վկայագրում նշված վարորդի մեղավորության դեպքում, թե՞ ոչ:
- Տրանսպորտային միջոցը պետք է ներկայացվի Լոնդոն-Երևանին` մինչապահովագրական զննման նպատակով:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ` ֆիզիկական անձանց համար` պատշաճ լրացված հարցաթերթիկ, տրանսպորտային միջոցի տեխ. անձնագիրը, ապահովադրի և ավտոմեքենան վարելու իրավունք ունեցող անձանց անձնագրերը և վարորդական իրավունքի վկայականները: իրավաբանական անձանց համար` պատշաճ լրացված հարցաթերթիկ, ավտոմեքենայի տեխ. անձնագիրը, պետական ռեգիստրի վկայականը, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային հաշվեհամարի տվյալներ: | |