ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ
Լոնդոն-Երևանի Առևտրային գույքի ապահովագրության վկայագիրը կփոխհատուցի նյութական վնասները, որոնք հետևանք են հետևյալ պատահարների`
| | |
| | |
| | |
| | - Դիտավորյալ վնասներ (երրորդ անձանց կողմից)
|
| - Գողություն (բռնի մուտքով և/կամ եկթով)
| - Գործադուլ, Ապստամբություն, Քաղաքացիական խռովություններ
|
Այս ապահովագրությունը հնարավորություն է տալիս Ապահովադրի գործունեությունը և ակնկալվող շահույթը դարձնել կանխատեսելի: Պարզապես պետք է ապահովագրության գծով իրականացված ծախսերը (որոնք ի դեպ այնքան էլ մեծ չեն, ինչպես կարող են թվալ առաջին հայացքից) ներառել Ձեր կողմից մատուցված ծառայությունների, կամ արտադրված ապրանքների ինքնարժեքում:
Վկայագրի կնքման ժամանակ Ապահովադրի ցանկության դեպքում որպես Ապահովադրի գույքային վնաս կարող են դիտարկվել և փոխհատուցվել վերոհիշյալ ապահովագրական պատահարների հետևանքով առաջացած հետևյալ վնասները`
Գույքային վնասները որպես այդպիսին` արտադրական տարածքներին, սարքավորումներին, շենքերին/շինություններին, արտադրական և պահեստավորված պաշարներին, գրասենյակային գույքին, սարքավորումներին և այլնին հասցված վնասները,
Գործունեության ծախքերի աճ, երբ ապահովագրական պատահարի հետևանքով ընկերությունը ստիպված է ավելացնել իր գործունեության ծախքերը` նախկին հզորությունները պահպանելու նպատակով:
Վարձավճարի կորուստ` երբ ընկերությունը ապահովագրական պատահարի հետևանքով այլևս ի վիճակի չէ վարձակալության հանձնել իրեն պատկանող արտադրական կամ գրասենյակային գույքը:
Գործունեության ընդհատում, երբ ապահովագրական պատահարի հետևանքով խաթարվում է ընկերության բնականոն գործունեությունը և ընկերությունը կրում է վնասներ:
ԱՅԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԵՐ
Առևտրային գույքի ապահովագրության ձեռք բերման համար իրականացված ծախսերը համարվում են անհրաժեշտ և հարկային առումով հիմնավորված ծախսեր:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Ապահովագրական հատուցման եղանակի ընտրությունը վերապահվում է Ապահովագրողին: Սակայն այն դեպքերում, երբ Ապահովադիրը համաձայն չէ հատուցման եղանակի հետ, ապա հարցը կարգավորվում է Ապահովադրի հետ բանակցությունների միջոցով:
Գործում են հետևյալ հիմնական հատուցման մեթոդները`
Կանխիկով վճարում,
Վերանորոգում,
Փոխարինում,
Վերականգնում:
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ`
Ֆիզիկական անձանց համար` պատշաճ լրացված հարցաթերթիկ, անձնագիր, գույքի սեփականության վկայական, առկայության դեպքում գույքի շուկայական արժեքի վերաբերյալ եզրակացություն,
Իրավաբանական անձանց համար` պատշաճ լրացված հարցաթերթիկ, գույքի սեփականության վկայական, առկայության դեպքում գույքի շուկայական արժեքի վերաբերյալ եզրակացություն, պետական ռեգիստրի վկայական, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային հաշվեհամարի տվյալներ: