Բանկային Ռիսկերի Համապարփակ Ապահովագրության վկայագիրը (BBB) ի սկզբանե մշակվել է Լոնդոնյան Լլոյդսում` ֆինանսական հաստատություններին մի շարք հանցագործություններից պաշտպանելու նպատակով: Լոնդոն-Երևանն իր գործընկերներին առաջարկում է լայնածավալ ապահովագրական ծածկույթ: ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ Այս ապահովագրությունը ֆինանսական հաստատություններին տրամադրում է պաշտպանություն այնպիսի քրեածին կորուստներից, որոնք հետևանք են ստորև նշված դեպքերից մեկի կամ մի քանիսի` Աշխատակիցների անազնվություն Տարածքում կանխիկի/գույքի կորուստ Կանխիկի կորուստ տեղափոխման ժամանակ Կեղծված չեկեր և դրամային բնույթի այլ գործիքներ Փաստաթղթեր և գրավոր այլ գործիքներ Քրեածին գործողությունների հետևանքով գրասենյակներին կամ պարունակությանը հասցված վնաս
Ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրությունը, ապահովադրի ցանկությամբ, կարող է ներառել նաև բանկի ավտոմատ համակարգեր չարտոնված մուտքերի հետևանքով առաջացած վնասների ապահովագրությունը` ներառյալ դրա հետևանքով բանկերի և հաճախորդների միջև դրամական միջոցների շարժը: ԱՅԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԵՐ Բանկային Ռիսկերի Համապարփակ ապահովագրության (BBB) ձեռք բերման համար իրականացված Ձեր ծախսերը համարվում են անհրաժեշտ և հարկային առումով հիմնավորված ծախսեր: ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ Բանկային Ռիսկերի Համապարփակ (BBB) ապահովագրության ձեռք բերման համար բանկը պետք է տրամադրի իր նախորդ տարիների արտաքին աուդիտորական եզրակացությունը, ֆինանսական գործառույթների իրականացման վերաբերյալ իր ներքին կանոնակարգերի վերաբերյալ մանրամասնությունները և այլ նմանատիպ տեղեկատվություն: ԲԱՆԿԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ` Պատշաճ լրացված հարցաթերթիկ, այլ կից փաստաթղթեր, հաշվետվություներ, կանոնակարգեր և աուդիտորական եզրակացություններ, որոնք կպահանջվեն Լոնդոն-Երևանի կողմից, պետական ռեգիստրի վկայական, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային հաշվեհամարի տվյալներ: |