ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ
Քանի որ վկայագիրը հիմնված է բոլոր ռիսկերից ապահովագրության սկզբունքի վրա, ապա մեծ կարևորություն ունեն բացառություները: Ստորև բերված են որոշ բացառությունների օրինակներ:
սխալ, անորակ կամ ոչ ճիշտ կատարողական որակ, կառուցվածք կամ սպեցիֆիկացիա, նյութեր,
մաշվածություն, օքսիդացում կամ վիճակի հետզհետե այլ վատթարացում,
գույքագրմամբ հայտնաբերված անհետացում կամ պակասորդ,
Կապալառուների բոլոր ռիսկերից ապահովագրությունը կարող է նաև փոխհատուցել փլուզման, նստվածքի, բարձրացման, վիբրացիայի, թուլացման կամ հենարանի հեռացման, պայմանագրային աշխատանքների իրականացման հետևանքով ստորգետնյա ջրերի այլ գույքի, բացառությամբ պայմանագրային աշխատանքների, մեջ լցվելու հետ կապված ծախսերը:
ԱՅՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԵՐԸ:
Կապալառուների բոլոր ռիսկերից ապահովագրության ձեռք բերման համար իրականացված Ձեր ծախսերը համարվում են անհրաժեշտ և հարկային առումով հիմնավորված ծախսեր:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Կապալառուների բոլոր ռիսկերից ապահովագրության վկայագրի ապահովագրավճարը կարող է վերանայվել: Այս պայմանը կիրառվում է, քանի որ ապահովագրավճարի մի մասը հաշվարկվել է հիմնված կանխատեսվող ցուցանիշների վրա: Այս պայմանը ապահովում է որպեսզի Ապահովադիրն Ապահովագրողին որոշակի ժամկետներում հայտնի փաստացի ցուցանիշները և ելնելով դրանից ապահովագրավճարը համապատասխանաբար կավելացվի կամ կնվազեցվի:
ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՌԻՍԿԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ`
պատշաճ լրացված հարցաթերթիկ, պետական ռեգիստրի վկայական, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային հաշվեհամարի տվյալներ: