ARM | RUS | ENG
Գլխավոր Ընկերության մասին Ծառայություններ Հաշվետվություններ Ֆինանսական Հաշտարար Օրենսդրություն Հարցեր Մեր հասցեն
 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պատահարների դեպքում կապնվել

+374 77 214070
claims@london-yerevan.com

Անկախ այն հանգամանքից, որ գոյություն ունեն պատասխանատվության ապահովագրության տարբեր տեսակներ, որոնք ապահովագրում են գործունեության տարբեր ոլորտներ, դրանք բոլորն իրականացվում են միևնույն սկզբունքով` ապահովագրել Ապահովադրի իրավական պատասխանատվությունը:

Անկախ որևիցե արդարացիության կամ բարոյականության գիտակցությունից` պատասխանատվության ապահովագրության վկայագիրն Ապահովադրին կփոխհատուցի միայն այն դեպքերում, երբ առկա է երրորդ անձանց հանդեպ իրավական պատասխանատվություն: Ավելի պարզ` վկայագիրը գործում է միայն այն դեպքերում, երբ երրորդ կողմը կարող է դատարանում արդյունավետ հայց ներկայացնել Ապահովադրի դեմ:

Լոնդոն-Երևանի Պատասխանատվության ապահովագրության վկայագիրն ապահովում է պաշտպանություն երրորդ անձանց կողմից Ապահովադրին ներկայացված պահանջների դեմ: Այդ պահանջները կարող են լինել հետևանք Ապահովադրի գործողությունների կամ անգործության, թերացումների կամ  այլ պատճառների:

ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ

Գործատուի պատասխանատվությունն ապահովագրում է գործատուների իրավական պատասխանատվությունը` կապված աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացած մարմնական վնասվածքների և/կամ հիվանդությունների արդյունքում կրած վնասների, ծախքերի և ծախսերի հետ:

Հասարակական պատասխանատվությունը ապահովագրում է երրորդ անձանց հանդեպ Ապահովադրի պատասխանատվությունը կապված ապահովագրության ժամկետի ընթացքում Ապահովադրի գործունեության հետևանքով հասցված անձնական վնասվածքների կամ հիվանդության, ինչպես նաև գույքային վնասների հետ:

Արտադրանքի պատասխանատվության վկայագրի հիմնական նպատակն է ապահովագրել Ապահովադրի իրավական պատասխանատվությունը, որն հետևանք է իր արտադրանքի: Այս վկայագրի համար կիրառելի չէ ինքնին արտադրանքի ապահովագրությունը: Սակավաթիվ ապահովագրողներ են պատրաստ տրամադրել արտադրանքի երաշխիքի ապահովագրություն, որը սովորաբար ապահովում է ինքնին արտադրանքի ապահովագրությունը:

Մասնագիտական պատասխանատվությունը պաշտպանում է ապահովադրին յուրաքանչյուր կորստից, որը կարող է առաջանալ իր դեմ ուղղված իրավական պահանջից` կապված իր մասնագիտական գործունեության ընթացքում որևէ սխալի հետ: Այս ապահովագրությունը կենսական  անհրաժեշտություն ունի հաշվապահների, աուդիտորների, գնահատողների, բժիշկների և այլ գործունեությամբ զբաղվող  անձանց համար:

Կիրառվում են նաև «Տնօրենների և ծառայողների պատասխանատվության ապահովագրությունը» և «Ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունը»:

ԱՅՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԵՐԸ:

Պատասխանատվության ապահովագրության ձեռք բերման համար իրականացված Ձեր ծախսերը համարվում են անհրաժեշտ և հարկային առումով հիմնավորված ծախսեր:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պարունակում է մի շարք նորմեր, որոնք տնտեսվարող սուբյեկտներին կամ պարտադրում են պատասխանատվության ապահովագրության իրականացում կամ էլ պարունակում են պահանջներ, որոնց ապահովումն այդ սուբյեկտների համար ավելի դյուրին և մատչելի կլինեն, եթե նրանք ձեռք բերեն պատասխանատվության ապահովագրություն:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ`

Պատշաճ լրացված հարցաթերթիկ, պետական ռեգիստրի վկայական, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային հաշվեհամարի տվյալներ:

Բեռնել

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

ՊԱՀԱՆՋԻ ԴԻՄՈԻՄ

ՎԿԱՅԱԳՐԻ ՕՐԻՆԱԿ

Ավտոմեքենաների | Բնակելի տարածքի | Առևտրային տարածքի | Բեռնափոխադրումների | Շինմոնտաժային աշխատանքների
Բժշկական | Դժբախտ պատահարների | Ճանապարհորդության | Պատասխանատվության | Բանկային ռիսկերի

  Կապ

ՀՀ, 0009, ք. Երևան, Տերյան 105/1,
ՑԻՏԱԴԵԼ Բիզնես-Կենտրոն
Հեռ`+374 10 542557; 541650;
Ֆաքս`+374 10 542558
admin@london-yerevan.com

2009 London-Yerevan Co.
All rights reserved.
Օգտագործման պայմանները

Գլխավոր Ընկերության մասին Ծառայություններ Հաշվետվություններ Ֆինանսական Հաշտարար Օրենսդրություն Հարցեր Մեր հասցեն