ARM | RUS | ENG
Գլխավոր Ընկերության մասին Ծառայություններ Հաշվետվություններ Ֆինանսական Հաշտարար Օրենսդրություն Հարցեր Մեր հասցեն
 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    04-11-2009 / ՎՏԲ-Հայաստան բանկում բոլոր ռիսկերն ապահովագրված են

    «Վերջին ժամանակներս ֆինանսաբանկային տերմինաբանությունը համալրվեց այնպիսի նոր հասկացություններով, ինչպիսիք են բանկային ռիսկերի ապահովագրություն, ծառայողների պատասխանատվության ապահովագրություն, գրավադրված գույքի ապահովագրություն, էլեկտրոնային հանցագործություններից ապահովագրություն և վերջապես այսպես կոչված Բի-Բի-Բի (BBB) հավաստագիր: ՎՏԲ-Հայաստան բանկը ՀՀ բանկային համակարգի այն հետևողական բանկերից է, որ ձեռնամուխ եղավ իր ռիսկերի ապահովագրման գործում օգտվել վերոնշյալ գրեթե բոլոր ապահովագրական ծառայություններից, դրանով իսկ նպաստելով նաև ժամանակակից ֆինանսական աշխարհի մշակույթի ներմուծմանը Հայաստան»,-նշված է բանկի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
    ՀՀ ապահովագրական համակարգն էլ իր հերթին ի վիճակի է ապահովել ժամանակակից ապահովագրական ծառայությունների և պրոդուկտների ներմուծումը, ապահովել բանկային համակարգի հետզհետե աճող պահանջարկը: Որպես օրինակ. վերջին մեկ տարվա ընթացքում «Լոնդոն-Երևան» ապահովագրական ընկերությունը Բի-Բի-Բի հավաստագրի ներքո ՎՏԲ-Հայաստան բանկի ռիսկերն ապահովագրելով կատարեց բանկի օգտին ապահովագրական զգալի վճարումներ` երորդ անձանց պատասխանատվության ապահովագրման գծով:

    http://www.panorama.am/am/economy/2009/10/29/vtb/
    http://www.panarmenian.net/news/arm/?nid=38626%E2%8A%82=18
    http://banker.am/news.php?lang=1&color=b&news_cat_id=8&news_id=6918
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ե Ե Չ Հ ՈՒ Շ Կ
01
02030405060708
09101112131415
16171819202122
23242526272829
30
  Կապ

ՀՀ, 0009, ք. Երևան, Տերյան 105/1,
ՑԻՏԱԴԵԼ Բիզնես-Կենտրոն
Հեռ`+374 10 542557; 541650;
Ֆաքս`+374 10 542558
admin@london-yerevan.com

2009 London-Yerevan Co.
All rights reserved.
Օգտագործման պայմանները

Գլխավոր Ընկերության մասին Ծառայություններ Հաշվետվություններ Ֆինանսական Հաշտարար Օրենսդրություն Հարցեր Մեր հասցեն